Մատչելիության հղումներ

Հայաստանի բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Սյունիքում՝ ձյան տեղումներ, մառախուղ


Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ

Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան, Գորիս քաղաքներում և Մեղրու սար կոչվող տարածքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Սյունիքի մարզի Կապան քաղաքում առկա է մառախուղ:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG