Մատչելիության հղումներ

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն ընտրվել է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ


Լուսանկարը՝ «Ակօս» պարբերականի

Լուսանկարը՝ «Ակօս» պարբերականի

Բեքչյանի կողմնակիցների ուրախությունը, սակայն, երկար չի տևել: Այսօր մամուլում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ պատկան մարմինները շտապ գրություն են ուղարկել Հայոց պատրիարքարան: «Ակօս»-ի հաղորդմամբ` այսօր տեղի ունեցած ընտրություններից հետո Արամ Աթեշյանը հավաքվածներին ներկայացրել է Ստամբուլի նահանգապետարանից ստացված մի պաշտոնական գրություն, համաձայն որի, նոր պատրիարքի ընտրության գործընթացն իրավական տեսանկյունից հնարավոր չէ սկսել:

Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն այսօր Ստամուլի հայոց պատրիարքարանում տեղի ունեցած քվեարկության արդյունքում Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ է ընտրվել: Այս մասին հաղորդում է «Ակօս» պարբերականը:

Քվեարկությանը մասնակցել են պատրիարքարանի 34 հոգևորականներ: Արքեպիսկոպոս Բեքչյանը ստացել է 23 ձայն, իսկ մյուս թեկնածուն` Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը` 11 ձայն: Պատրիարքի տեղապահի մյուս թեկնածուն` պատրիարքարանի հոգևոր խորհուրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հանում է իր թեկնածությունը` աջակցություն հայտնելով Գարեգին Բեքչյանին:

Պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանն այժմ պետք է թողնի իր պաշտոնը: Նորընտիր տեղապահը պատրիարքարանը ղեկավարելու է մինչև նոր պատրիարքի ընտրությունը` միևնույն ժամանակ, նախապատրաստելով ընտրության գործընթացը: Ակնկալվում է, որ առաջիկա 10 օրվա ընթացքում կձևավորվի նախաձեռնող խումբ, որը տեղապահի հետ միասին կզբաղվի պատրիարքական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներով:

Եթե վեց ամսվա ընթացքում ընտրություն տեղի չունենա, ապա տեղապահի և նախաձեռնող խմբի համար վստահության քվե կպահանջվի: Պոլսո Հայոց պատրիարքի արդեն նորընտիր տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը «Ակօս»-ի հետ հարցազրույցում նշել էր, որ վեց ամիս սպասելը պայման չէ, և եթե նախապատրաստական աշխատանքները 2 ամսում ավարտվեն, ապա կարելի է արդեն ընտրություն անցկացնելու դիմում ներկայացնել թուրքական պատկան մարմիններին: Հետագա գործընթացն արդեն կախված կլինի պետությունից:

Այդուհանդերձ, արքեպիսկոպոս Բեքչյանի կողմնակիցների ուրախությունը իսկույն փոխարինվեց տարակուսանքով, երբ մամուլում հայտնվեց տեղեկություն այն մասին, որ պատկան մարմինները շտապ գրություն են ուղարկել Հայոց պատրիարքարան: «Ակօս»-ի հաղորդմամբ` այսօր տեղի ունեցած ընտրություններից հետո Արամ Աթեշյանը հավաքվածներին ներկայացրել է Ստամբուլի նահանգապետարանից ստացված պաշտոնական գրություն, համաձայն որի, նոր պատրիարքի ընտրության գործընթացն իրավական տեսանկյունից հնարավոր չէ սկսել: Հայտնի է, որ պատրիարքարանի հոգոր խորհուրդը կրկին հավաքվել է քննարկելու վերոնշյալ գրությունը:

Անցած տարվա հոկտեմբերի վերջին Պոլսո Հայոց պատրիարքարանում տեղի ունեցած եկեղեցական ընդհանուր ժողովի ժամանակ Հոգևոր խորհուրդը, առաջնորդվելով եկեղեցական կանոնադրությամբ և ավանդույթներով, 2008 թվականից ի վեր ծանր հիվանդության պատճառով փաստացիորեն անգործունակ վիճակում գտնվող ներկայիս պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի ուխտը լուծարված էր համարել` օրակարգ բերելով նոր պատրիարք ընտրելու հարցը: Ընտրության գործընթացի ձգձգումը ստամբուլահայ համայնքում բուռն քննարկումների ու հակասությունների պատճառ էր դարձել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG