Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ում հյուրընկալվել է ԱՄՆ դեսպանը


Ռիչարդ Միլզ, արխիվ
Ռիչարդ Միլզ, արխիվ

Նախօրեին «Հայ Ազգային Կոնգրես»-ի փոխնախագահներ Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը կուսակցության կենտրոնական գրասենյակում հանդիպել են ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հետ:

ՀԱԿ-ի հաղորդագրության համաձայն, Լևոն Զուրաբյանը դեսպանի խնդրանքով ներկայացրել է Ազգային Ժողովի ապրիլի 2-ի ընտրությունների քարոզարշավի ընթացքը և դրա օրինականության վերահսկման հնարավորությունները: Լևոն Զուրաբյանը մասնավորապես ասել է. «Մենք գործում ենք բավականին աղճատված ընտրական միջավայրում, որում շարունակում են գործել ընտրակաշառքը և ադմինիստարատիվ ռեսուրսը: Դրա համար մեղավորները չեն պատժվում իրավապահ մարմինների կողմից իրավապահ մարմինների կողմից:

Դա էականաորեն ազդում է ընտրությունների գործընթացի վրա, խոչնդոտելով նրան, որ ընտրությունները դառնան գաղափարների և կառավարման առաջարկվող տարբեր ծրագրերի միջև իրական պայքար: Մյուս կողմից, ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումը և տեսախցիկների տեղադրումը և այլ տեխնոլոգիաների օգտագործումը տեղամասերում էապես նպաստում են ընտրատեղամասերում լուրջ խախտումների վերացմանը, ինչը նաև լուրջ բարոյական պատասխանատվություն է դնում ընտրակաշառք ընդունող ընտրողների վրա»:

Ռիչարդ Միլզն իր հերթին նշել է. «Ես ողջունում եմ ձեզ բոլոր այն ջանքերի համար, որ միտված են համաձայնության ու փոխզիջումների ձևավորմանը՝ նոր Ընտրական օրենսգրքի իրականացման և ընտրական գործընթացում ավելի բարձր վստահություն ու հաշվետվողականություն ապահովելու նպատակով տեղամասերում տեխնոլոգիաների օգտագործման հարցերում: Հուսով ենք, որ այս ջանքերը կյանքի կկոչվեն նախանշված ձևով և կծառայեն թափանցիկության մեծացման հռչակված նպատակին: Հայաստանի շարունակական ժողովրդավարական զարգացումը կախված է նրանից, որ այս ընտրությունները լինեն արմատապես ազատ ու արդարացի և արտահայտեն Հայաստանի ժողովրդի կամքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG