Մատչելիության հղումներ

Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը


Հայաստանի և Ռուսաստանի նախագահները հանդիպում են Մոսկվայում, արխիվ

Հայաստանի և Ռուսաստանի նախագահները հանդիպում են Մոսկվայում, արխիվ

Մոսկվայում այսօր կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքէջը:

Հաղորդագրության համաձայն՝ «քննարկվել են, մասնավորապես, երկկողմ համագործակցության առանցքային հարցեր և եվրասիական տարածքում ինտեգրացիոն փոխգործակցության զարգացման հեռանկարները»:

Պուտինն անդրադարձել է Հայաստանում խորհրդարանական ընտրություններին՝ ասելով․ - «Տեղյակ ենք, որ ապրիլի 2-ին ձեզ մոտ նախատեսված են խորհրդարանի, Ազգային ժողովի ընտրություններ, սա նաև կապված է սահմանադրական փոփոխությունների հետ։ Գործընթացը կարծես թե այնքան էլ դյուրին չէ, բայց համոզված եմ, որ Հայաստանը Ձեր ղեկավարությամբ կանցնի իր զարգացման այս փուլը։ Մենք անկեղծորեն հաջողություն ենք մաղթում Ձեզ»:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG