Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտեի փոխանցմամբ, Ջրառատի միջադեպի առթիվ մեկ անձ է ձերբակալվել:

«Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 1982թ. ծնված Տիգրան Սարգսյանը՝ ապօրինի զենք ու ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, երկու և ավելի անձի միջին ծանրության մարմնական վնաս պատճառելու կասկածանքով։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նախնական տվյալներով՝ այսօր Ջրառատ գյուղի գյուղապետարանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք, որի ժամանակ ինքնաձիգից հնչել են կրակոցներ։

Միջադեպի հետևանքով երեք անձ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Ըստ բժշկական հետազոտության նախնական արդյունքների՝ տուժածներից մեկը հրազենային վնասվածք է ստացել ոտքի շրջանում, երկրորդը՝ կտրող-ծակող առարկայի գործադրմամբ՝ մեջքի շրջանում, երրորդի մոտ ախտորոշվել է ձեռքի կոտրվածք։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ, ստեղծվել քննչական խումբ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է 4 պարկուճ։ Վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել նաև ինքնաձիգը։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատաձգաբանական։

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել վիճաբանության շարժառիթի վերաբերյալ, պարզվում են մասնակիցների շրջանակը, անհատականացվում նրանց գործողությունները», - ասված է ՔԿ-ի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG