Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը Մինսկին հորդորում է հարգել պարտավորությունները


ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոն, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոն, արխիվ

ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել Բելառուսում ընդդիմության ակտիվիստների նկատմամբ իշխանության բանեցրած բիրտ ճնշումների կապակցությամբ: Պետական դեպարտամենտը դատապարտել է վերջին շրջանում այդ երկրում տեղի ունեցած խաղաղ բողոքների ընթացքում մասնակիցների և լրագրողների ձերբակալությունները:

«Մենք կոչ ենք անում Բելառուսի իշխանությանը՝ հարգել միջազգային պարտավորությունները, հավաքների և խոսքի ազատությունը»,- հայտարարել է Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունը: Բելառուսում տասնյակ բնակավայրերում մարդիկ բողոք են հայտնել, այսպես կոչված, «պորտաբուծության հարկի» դեմ, ինչը 1992 թվականից նախագահող Ալեքսանդր Լուկաշենկային ստիպել է մեկ տարով հետաձգել օրենքի կիրարկումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG