Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնն այսօր ասել է, որ ամբողջ Սիրիան վերածվել է հսկայական տանջարանի:

«Սիրիան Երկրորդ աշխարհամարտից հետո մարդու ստեղծած ամենասարսափելի աղետն է, երկիր, որտեղ համատարած արյունահեղություն է և վայրագություն», - հայտարարել է ալ-Հուսեյնը և հակամարտող կողմերից պահանջել անհապաղ ազատ արձակել տասնյակ հազարավոր բանտարկյալներին:

«Այս անիմաստ կոտորածին վերջ տալու ջանքերը արգելափակվում են», - ասել է հանձնակատարը՝ ակնարկելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի հարցով բանաձևերի վրա Ռուսաստանի և Չինաստանի կողմից վետո դնելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG