Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ․ Անորակ վառելիքի պատճառով ռազմական տեխնիկայի խափանումներ չեն եղել, այդ թվում՝ 2016-ին


Հայկական Զինված ուժերի տանկեր զորավարժության ժամանակ, արխիվ

Հայկական Զինված ուժերի տանկեր զորավարժության ժամանակ, արխիվ

Բանակում անորակ վառելիքի պատճառով ռազմական տեխնիկայի խափանումների դեպքեր, ներառյալ 2016 թվականին, չեն արձանագրվել: Այդ մասին հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը Զինված ուժերի համար անորակ վառելիք մատակարարելու վերաբերյալ «Ազատության» հարցմանն ի պատասխան:

«ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար գնումների գործընթացի շրջանակներում ձեռք բերված վառելանյութերը մինչև պահպանման բազաներ (պահեստներ) ընդունելը՝ ՀՀ ՊՆ վառելիքի կենտրոնական լաբորատորիայի կողմից կատարվում է վառելիքի նմուշառում բոլոր ավտոմոբիլային կամ երկաթգծի ցիստեռներից, իրականացվում է վերցված նմուշների լաբորատոր հետազոտություն և դրա արդյունքով որակի համապատասխանության դեպքում տվյալ վառելիքը ընդունվում է, իսկ անհամապատասխանության դեպքում վառելիքը չի ընդունվում», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության աշխատակազմի ղեկավարի գրավոր պատասխանում:

Հիշեցնենք, վարչապետ Կարեն Կարապետյանը վերջերս Ազգային ժողովում հայտարարեց Հայաստանի շուկայում անորակ նավթամթերքի առկայության մասին՝ հավելելով․ - «Ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG