Մատչելիության հղումներ

Ուկրաինայում արևելյան շրջանների հետ առևտուրը արգելափակող տասնյակ անձինք են ձերբակալվել


Ուկրաինա - Ձերբակալվածներին ազատ արձակելու պահանջով ակցիան Կիևում, 13-ը մարտի, 2017թ․

Ուկրաինա - Ձերբակալվածներին ազատ արձակելու պահանջով ակցիան Կիևում, 13-ը մարտի, 2017թ․

Ուկրաինայի ոստիկանությունը մի քանի տասնյակ մարդու է ձերբակալել, որոնք արգելափակել էին առևտուրը ռուսամետ անջատականների կողմից վերահսկվող արևելյան շրջանների հետ:

Ազգայնականներն ու ընդդիմադիր օրենսդիրները արգելափակումը սկսել էին դեռ այս տարվա հունվարից՝ այդպիսով խաթարելով ածխի երկաթուղային բեռնափոխադրումները: Ակտիվիստների պնդմամբ՝ ածխի վաճառքը ֆինանսավորում է անջատականների պատերազմը կառավարության դեմ:

Ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, բլոկադայի կողմնակիցները Վիննիցայում մեքենաների անվադողեր են այրել՝ պահանջելով ազատել ձերբակալվածներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG