Մատչելիության հղումներ

Ուսման վարձի լրացուցիչ զեղչ՝ ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների համար


Հայ զինվորները շփման գծում, մայիս, 2016թ.

Հայ զինվորները շփման գծում, մայիս, 2016թ.

Պաշտպանության նախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում միայն մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայողները, որոնք մարտական գործողություններին չեն մասնակցել և արդեն զորացրվել են, Հայաստանի բուհերում սովորելիս կարող են օգտվել լրացուցիչ 20 տոկոս զեղչից, Ֆեյսբուքի իր էջում գրել է պաշտպանության նախարարության մամուլ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ըստ պայմանավորվածության, զեղչի գումարը կհատկացվի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից, ինչը կգումարվի սահմանված 30 տոկոս զեղչին՝ ընդհանուր կազմելով 50 տոկոս։ Այսպիսով կլուծվեն որոշ զինծառայողների զինգրքույկներում կատարված գրանցումների մասնավոր սխալների հարցը, ինչպես նաև մարտական հերթապահության և մարտական գործողությունների հետ կապված տարբերությունների խնդիրները։ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը՝ մարտի 24-ը», - գրել է Հովհաննիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG