Մատչելիության հղումներ

Ջրառատում տեղի ունեցած միջադեպից հետո բերման ենթարկված՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքի վեց համակիրները երեկ ուշ գիշերին ազատ են արձակվել։ Այս մասին «Ազատության»-ը տեղեկացրեց նրանց փաստաբան Կարեն Մեժլումյանը։

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, հիշեցնենք, երեկ հայտարարել էր, որ կեսօրին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի գյուղապետ, Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ներկայացուցիչ Սամվել Գալստյանը, ով, ըստ դաշինքի հաղորդագրության, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի բարեկամն է, իսկ գյուղն էլ՝ Երանոսյանի ծննդավայրն է, սպառնալիքներ է հնչեցրել գյուղի բնակչի, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի նկատմամբ։

Ըստ հաղորդագրության, գյուղապետի շրջապատը ներկայացնող անձանցից մեկը դաշինքի կողմնակցի վրա ատրճանակ է ուղղել։ «Ուշագրավն այն է, որ ատրճանակով սպառնացող սուբյեկտին կարգի հրավիրելու փոխարեն իրավապահ մարմինների ներկայացուցիչները ոստիկանության Էջմիածնի բաժին են բերման ենթարկել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրներին», - ասված էր ՕՐՕ-ի հաղորդագրությունում:

Երեկ ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ քննություն է կատարվում Ջրառատում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG