Մատչելիության հղումներ

Բելառուսում 15-օրյա ազատազրկման են դատապարտվել մի շարք ընդդիմադիրներ


Մինսկ, արխիվ
Մինսկ, արխիվ

Բելառուսում դատարանը որոշել է տասնհինգ օրով ազատազրկել ընդդիմության այն առաջնորդներին, որոնք բողոքի ցույցեր էին անցկացնում, այսպես կոչված՝ պորտաբուծության հարկի դեմ:

Ըստ այդ օրենքի, Բելառուսի քաղաքացիներն ու երկրում մշտական բնակվող օտարերկրացիները մեկ տարվա ընթացում 6 ամիս չաշխատելու դեպքում պարտավոր են մոտ 170 եվրոյի չափով տուգանք վճարել։ Երկրով մեկ անցկացված բողոքի ցույցերից հետո, այս շաաբթվա սկզբին, նախագահ Լուկաշենկոն մեկ տարով սառեցրեց այդ հարկատեսակի կիրառումը՝ պնդելով, որ այն խմբագրման կարիք ունի, բայց ոչ՝ չեղարկման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG