Մատչելիության հղումներ

Ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ


ԼՂ ՊԲ զինծառայողը շփման գծում, արխիվ

ԼՂ ՊԲ զինծառայողը շփման գծում, արխիվ

Մարտի 10-ին և լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 100 կրակոց, հաղորդում է ԼՂ պաշտպանության նախարարությունը:

«Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), իսկ հյուսիսային ուղղությամբ՝ 82 միլիմետրանոց ականանետ (1 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն»,- նշված է ՊԲ հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG