Մատչելիության հղումներ

Այլախոհները Ադրբեջանում կիբերհարձակումների են ենթարկվում․ Amnesty International


Ադրբեջան, «ֆեյսբուքյան սթրես», արխիվ

Ադրբեջան, «ֆեյսբուքյան սթրես», արխիվ

Իրավապաշտպանները, ակտիվիստները, լրագրողներն ու քաղաքական այլախոհները Ադրբեջանում դարձել են շարունակական կիբերհարձակումների զոհ՝ Ֆեյսբուքում կեղծ նամակների և ստահոդ հրապարակումների տեսքով: Այս մասին ասվում է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության զեկույցում, որը հրապարակվել է ուրբաթ օրը:

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նպատակաուղղված և համակարգված կիբերարշավ է իրականացվում Ադրբեջանի քննադատող ձայների նկատմամբ, որոնցից շատերը հանդիսանում են կառավարության բռնաճնշումների հայտնի զոհեր» ,- ասվում է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG