Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն պահանջել է մինչև ապրիլի 1-ը աշխատանքի տեղավորել նույնիսկ սիրուհիներին և սիրեկաններին


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պետական ծառայողներից պահանջել է մինչև ապրիլի 1-ը աշխատանքի տեղավորել իրենց հարազատներին ու մերձավորներին, ինչպես նաև սիրուհիներին և սիրեկաններին։

«Եթե կինը կամ սիրուհին վատառողջ են, ուրեմն ինչ, պետք է բուժենք։ Մնացածները պետք է լինեն աշխատանքի վայրում», - Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում «Բելտա» գործակալությունը։

Համաձայն «պորտաբույծների մասին» օրենքի, որն ընդունվել է 2015 թվականին, Բելառուսի քաղաքացիներն ու երկրում մշտական բնակվող օտարերկրացիները մեկ տարվա ընթացում 6 ամիս չաշխատելու դեպքում պարտավոր են մոտ 170 եվրոյի չափով տուգանք վճարել։

Տուգանքի մարման առաջին ժամկետը լրացել է փետրվարի 20-ին։ Օրենքի դեմ ինչպես Մինսկում, այնպես էլ Բելառուսի այլ քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել։ Ցուցարարները պնդում են, որ օրենքը խախտում է երկրի չաշխատող քաղաքացիների իրավունքները։

Լուկաշենկոն երեկ ժամանակավորապես կասեցրեց «պորտաբուծության հարկի» գանձումը՝ հանձնարարելով խմբագրել օրենքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG