Մատչելիության հղումներ

ԱՄՆ հինգ նահանգներ վիճարկում են ներգաղթի վերաբերյալ Թրամփի նոր հրամանագիրը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում ելույթից հետո, Վաշինգտոն, 28-ը փետրվարի, 2017թ․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում ելույթից հետո, Վաշինգտոն, 28-ը փետրվարի, 2017թ․

Ամերիկյան հինգ նահանգներ դատական հայց են ներկայացրել՝ վիճարկելով նախագահ Դոնալդ Թրամփի նոր հրամանագիրը ներգաղթի վերաբերյալ։

Վաշինգտոնի գլխավոր դատախազը հայտնել է, որ դաշնային դատարանին խնդրել են արգելք սահմանել նաև Թրամփի երկրորդ հրամանագրի վրա։

Հիշեցնենք, որ ի տարբերություն նախորդ հրամանագրի՝ այս անգամ Թրամփը հրահանգել է այսպես կոչված սև ցուցակից դուրս թողնել Իրաքը, մուտքի արգելանք սահմանելով միայն վեց երկրների՝ Իրանի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի ու Եմենի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG