Մատչելիության հղումներ

Վաղվանից ժամանակ առ ժամանակ՝ կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ


Երևանյան համայնապատկեր, արխիվ

Հայաստանի տարածքում մարտի 10-ին, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 11-ին կեսօրից հետո, 12-ի գիշերը, 13-14-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան և ձնախառն անձրևի, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով:

Օդի ջերմաստիճանը մարտի 11-ի և 12-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում մարտի 10-ին, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 11-ին կեսօրից հետո, 12-ի գիշերը, 13-14-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ մարտի 11-12-ը առանձին վայրերում, այդ թվում՝ Երևանում, սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG