Մատչելիության հղումներ

«Քաղաքացի դիտորդ»-ը կոչով դիմել է ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին


Այսօր «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, որի նպատակն է նպաստել ընտրական իրավունքի պաշտպանությանը և ազատ, արդար ու թափանցիկ ընտրական գործընթացների անցկացմանը, դիմել է գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական կուսակցություններին ու դաշինքներին՝ կոչ անելով միավորել ջանքերը ընտրական գործընթացների օրինականության վերահսկման գործում:

Հայտարարությունում նշվում է, որ 2017 թվականի ապրիլին խորհրդարանական ընտրությունների ընթացքում «Քաղաքացի դիտորդը» հանդես է գալու աննախադեպ մեծ կազմով դիտորդական առաքելությամբ՝ հսկողություն իրականացնելով առնվազն 1500 ընտրատեղամասում:

Կուսակցություններից ու քաղաքական դաշինքներից համաձայնություն ստանալու դեպքում, նախաձեռնությունը պատրաստ է քննարկել հնարավոր համագործակցության եղանակները, ինչպես նաև կիսել իր կողմից մշակված ընտրախախտումների կանխարգելման ու ընտրակեղծիքների արձագանքման գործիքներն ու մեթոդները, տրամադրել իրավաբանական աջակցություն քվեարկության օրը և հետընտրական գործընթացներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG