Մատչելիության հղումներ

Քաբուլում «Սարդար Մոհամադ Խան» զինվորական հոսպիտալի վրա երեկ տեղի ունեցած ահաբեկչական հարձակման զոհերի թիվը հասել է 49-ի, մոտ 90 մարդ վնասվածքներ է ստացել:

Ահաբեկչական գրոհն իրագործել է «Իսլամական պետություն» խմբավորման ջոկատը:

«Սարդար Մոհամադ Խան» հոսպիտալը գտնվում է Քաբուլում խիստ պաշտպանվող ԱՄՆ-ի դեսպանատան հարևանությամբ: Աֆղանստանի հատուկ ուժերը մի քանի ժամ մարտ են մղել գրոհայիններին չեզոքացնելու համար:

Ենթադրվում է, որ գրոհն իրականացրել է «Իսլամական պետության» 5 զինյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG