Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը հանդիպել է Եվրոպայի հայ համայնքների ներկայացուցիչների հետ


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Ֆրանսիա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցի առաջին օրն ավարտվել է Եվրոպայի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպմամբ:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում անդրադարձել է անկախությունից ի վեր անցած 25 տարիներին Հայաստանի ձեռքբերումներին, դեռևս առկա խնդիրներին ու մարտահրավերներին, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող ամենօրյա աշխատանքին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, սիրիահայերին աջակցելու գործում իրականացված և շարունակվող ծրագրերին, Հայաստան-սփյուռք գործակցության արդի փուլի գերակա ուղղություններին և կոչ արել առավել միաբանվել ու ջանքերն ուղղել համազգային նպատակների իրականացմանը, այդ թվում նոր՝ ավելի ազատ, ավելի արդար, ավելի անվտանգ և ավելի առաջավոր Հայաստան կերտելու գործին:

Հայաստանի նախագահը այցի շրջանակում երեկոյան հանդիպում է ունեցել նաև ֆրանսիական առաջատար ընկերություններից մեկի` «Վեոլիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն Անտուան Ֆրերոյի հետ, ում գլխավորած ընկերության հիմնադրած «Վեոլիա Ջուր» ընկերությունը, հաղթելով 2016 թվականին հայտարարված միջազգային բաց մրցույթում, ստանձնել է ջրամատակարարման և ջրահեռացման գործառույթները Հայաստանի 45 քաղաքային համայնքներում, այդ թվում՝ Երևանում, ինչպես նաև շուրջ 360 գյուղական համայնքներում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ընկերության պայմանագրային պարտավորությունների շրջանակներում ջրային տնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքներին` մատուցվող ծառայություններին և զարգացման ծրագրերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG