Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 11-ին կայցելեն Ադրբեջան: ԱՊԱ գործակալությանը այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Ի դեպ՝ Ռուսաստանի Դիվանագիտական ակադեմիայում ունեցած իր ելույթում Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ Հայաստանի հետ բանակցություններն այս պահին կասեցված են:

«Մենք առաջարկել ենք շարունակել առարկայական բանակցությունները, սակայն հայկական կողմը չգնաց այդ քայլին», - ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ հայտարարել է Մամեդյարովը՝ շարունակելով․ - «Ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն: Մենք նաև առաջարկել ենք բանակցությունները շարունակել այդ ամսաթվից հետո»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG