Մատչելիության հղումներ

Տեղի է ունեցել ընտրությունների ընթացքում «պատշաճ կարգ ու կանոն հաստատելու» նպատակով ոստիկանությունում ստեղծված օպերատիվ շտաբի նիստը


Հունան Պողոսյան, պաշտոնական
Հունան Պողոսյան, պաշտոնական

Ոստիկանության հաղորդմամբ, այսօր տեղի է ունեցել Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում պատշաճ կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանությունում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարել է օպերատիվ շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:

«Նիստի ընթացքում քննարկվեցին ընտրությունների շրջանում ոստիկանական գործառույթների առաջնահերթությունները, մանրամասնվեցին ծառայությունների խնդիրները, ուշադրություն հրավիրվեց հնարավոր իրավախախտումների դրսևորումների վրա:

Օպերատիվ շտաբի աշխատանքային խմբերի ղեկավարների հաշվետվությունների քննարկումից հետո ընդունվեցին համապատասխան որոշումներ: Նիստի ավարտին Հունան Պողոսյանն, ըստ ոլորտների, տվեց կոնկրետ հանձնարարականներ»,- նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG