Մատչելիության հղումներ

Հունգարիան միգրանտներին հատուկ գոտում պահելու մասին օրենք է ընդունել


Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը

Հունգարիայի խորհրդարանը Սերբիայի և Խորվաթիայի սահմանին հատուկ գոտի ստեղծելու մասին օրենք է ընդունել, որտեղ պահվելու են երկիր ժամանող միգրանտները մինչև իրենց ապաստան ստանալը, հայտնում է «Ֆրանսպրես» գործակալությունը:

Այս նախաձեռնությունը հավանության է արժանացել պատգամավորների մեծամասնության կողմից: Միգրանտների պահման գոտիներ Հունգարիայում մինչ այդ էլ կային, սակայն 2013 թվականին Եվրամիության ճնշումների արդյունքում դրանք վերացվեցին:

Նոր օրենքի համաձայն ճամբարում գտնվելու ժամանակահատվածում միգրանտների տեղաշարժը Հունգարիայում արգելվում է, եթե միայն չեն ցանկանում վերադառնալ Սերբիա: Ճամբարները կառուցվելու են բեռնափոխադրման կոնտեյներներից:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ այդ օրենքը պատասխան է Եվրոպայում վերջերս տեղի ունեցած ահաբեկչություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG