Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյանն ընդունել է Անջեյ Կասպշիկին


Արտակարգ իրավիճակների նախարար (ԱԻՆ) Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանամերձ գոտիներում քաղաքացիական և համայնքային կառույցների՝ արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ու աղետներին դիմակայունության մակարդակի բարձրացման հարցերը:

Տոնոյանը Կասպշիկին ներկայացրել է մարդասիրական միջազգային ծրագրի շրջանակում սահմանամերձ գոտիներում իրականացված միջոցառումները՝ աղետների ռիսկի նվազեցման և աղետներին արձագանքելու բնակչության պատրաստվածության ուղղությամբ, ինչպես նաև՝ նախանշել է ԱԻՆ-ի և ԵԱՀԿ-ի համագործակցության ուղիները վերոնշյալ ոլորտներում:

Հանդիպման ավարտին ԱԻ նախարարն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն այցելել են ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղ հյուրին ներկայացվել է կենտրոնի գործունեությունն ու տեխնիկական հագեցվածությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG