Մատչելիության հղումներ

Ծառուկյան. Սահմանամերձ գոտու բնակչին պետք է արտոնություն, առավելություն տրվի


Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ գյուղում մեկնարկել է «Ծառուկյան դաշինք»-ի հանրահավաքը։ Հանրահավաքին ներկա է նաև «Ծառուկյան դաշինք»-ի ցուցակը գլխավորող, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Իր ելույթում Ծառուկյանն ասաց, որ եղել է բանվորի ընտանիքից, ուստի մարդու «ղադրն» էլ գիտի, պրոբլեմն ու խնդիրն էլ գիտի, դրա լուծման ձևն էլ գիտի։

«Ոչ մի բանի կարիք չունեմ, ժողովուրդ՝ ո՛չ պաշտոնի, ո՛չ գումարի, այլ չեմ կարող ձեռքերս ծալած նստել, ուզում եմ մասնակից լինել, աջակից լինել, ու այդ հարստությանն էլ պատահական չեմ հասել՝ եղել եմ բանվորի ընտանիքից, մարդու ղադրն էլ գիտեմ, պրոբլեմն ու խնդիրն էլ գիտեմ և դրա լուծման ձևն էլ գիտեմ։ Հարվարդ չեմ ավարտել, բայց այնպիսի ճանապարհ եմ անցել, որ գիտեմ՝ մարդուն, աշխատող մարդուն ինչ է անհրաժեշտ, անհրաժեշտ է ուշադրություն, պայման և հնարավորություն։ Այո՛, այսօր սահմանամերձ գոտին պետք է տարբերվի մյուս տարածքներից, խաղաղ բնակչությունից պետք է տարբերվի, մարդուն պետք է ուշադրություն դարձնել, արտոնություն, առավելություն պետք է տրվի», - հայտարարեց Ծառուկյանը։

Նշենք, որ հանրահավաքը մեկնարկեց մոտ մեկ ժամ ուշացումով։

Մանրամասներն՝ ավելի ուշ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG