Մատչելիության հղումներ

Հեռախոսազրույց Թրամփի և Նեթանյահուի միջև


Դոնալդ Թրամփ և Բենյամին Նեթանյահու, Վաշինգտոն, 15-ը փետրվարի, 2017թ․

Դոնալդ Թրամփ և Բենյամին Նեթանյահու, Վաշինգտոն, 15-ը փետրվարի, 2017թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեկ հեռախոսազրույց են ունեցել:

Սպիտակ տան փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են Մերձավոր Արևելքի տարածաշրջանի առջև ծառացած շարունակական սպառնալիքները և մարտահրավերները դիմագրավելու անհրաժեշտությունը: «Վարչապետը երախտագիտություն է հայտնել նախագահին Կոնգրեսի Համատեղ նստաշրջանում իր ելույթի սկզբում մեկնաբանությունների համար, որոնցում նա դատապարտեց հակասեմիտիզմը», - ասված է հաղորդագրությունում:

Իսրայելի վարչապետի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ կողմերը խոսել են Իրանի և գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագրից բխող վտանգների, նաև տարածաշրջանում Իրանի «ագրեսիվ կեցվածքի» մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG