Մատչելիության հղումներ

Պեսկով․ Հիստերիան վնասում է ռուս-ամերիկյան հարաբերությունները


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

«Հիստերիան պաշտոնական Վաշինգտոնում և ամերիկյան մամուլում» Միացյալ Նահանգների ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ վնասում է երկու գերտերությունների հարաբերությունները: Այս մասին երեկ CNN-ի հետ զրույցում հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը որպես «թունավոր երկիր» ներկայացնել փորձելը խոսում է զգացմունքային ծայրահեղականության մասին:

«Որքան շուտ սկսենք բանակցություններ, այնքան ավելի լավ կլինի երկու երկրների համար», - ասել է Պեսկովը՝ ընդգծելով, թե անհավանական է, որ Միացյալ Նահանգների նման հզոր պետությունը վախենում է այնքան թույլ լինել, որ արտաքին ուժը խառնվի նրա քաղաքական պատմությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG