Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա


Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ողջունում է Փարիզ ժամանած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, 27-ը հոկտեմբերի, 2017թ․
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ողջունում է Փարիզ ժամանած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, 27-ը հոկտեմբերի, 2017թ․

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Ֆրանսուա Օլանդի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ:

Հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով կստորագրվեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու փոխգործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր: Փարիզում նախատեսված են Հայաստանի նախագահի հանդիպումները Ֆրանսիայի գործարար շրջանակների, Եվրոպայի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ:

Նախագահ Սարգսյանը կայցելի նաև Լիոն՝ հանդիպում կունենա Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG