Մատչելիության հղումներ

Բեռլինը կտրականապես մերժում է Էրդողանի համեմատությունը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Պաշտոնական Բեռլինը խստորեն քննադատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունները, որոնցում նա Գերմանիայի իշխանությունների գործողությունները համեմատել էր նացիստների քաղաքականության հետ:

«Մենք կտրականապես մերժում ենք այդ համեմատությունը: Նման համեմատությունները հանգեցնում են մարդկության դեմ կատարված հանցագործությունների ընկալումների գռեհկացմանը», - հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Զեյբերտը:

Էրդողանը Գերմանիայի իշխանություններին քննադատել էր, երբ արգելվել էին Լևերկուզենում և Քյոլնում բնակվող թուրքերի համար` սահմանադրական հանրաքվեի նախաշեմին կազմակերպված քարոզչական հանդիպումները, որոնց պետք է մասնակցեին նաև Թուրքիայի կառավարության անդամները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG