Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ ՄԽ միջնորդները Ադրբեջան կայցելեն այս շաբաթ, Հայաստան՝ «այլ ժամանակ»


Հայաստանի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը Մյունխենում, 16-ը փետրվարի, 2017թ․
Հայաստանի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը Մյունխենում, 16-ը փետրվարի, 2017թ․

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այս շաբաթ կայցելեն Ադրբեջան: Այդ մասին ադրբեջանական APA լրատվական գործակալությանը հայտնել է ռուսաստանցի միջնորդ Իգոր Պոպովը:

Նրա փոխանցմամբ՝ նախատեսվում են հանդիպումներ երկրի նախագահ Իլհամ Ալիևի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Պոպովն ասել է նաև, որ համանախագահների այցը Հայաստան ծրագրված է «այլ ժամանակ»:

Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ մարտին այցելելու են տարածաշրջան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG