Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 19։30-ի դրությամբ, Մեղրու և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում, կատարվում են ճանապարհների մաքրման աշխատանքներ:
Ըստ ՏԿՏՏՆ-ի, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: