Մատչելիության հղումներ

«Ծառուկյան դաշինք»-ը քարոզարշավը սկսեց Պառավաքարից


«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյան

«Ծառուկյան դաշինք»-ն այսօր նախընտրական քարոզարշավը սկսեց սահմանամերձ Տավուշի մարզից։

«Մտածեք, որ ձեր ընտրությունից է կախված՝ մենք կկորցնե՞նք մեր հայրենիքը, թե՞՝ չենք կորցնի։ Ձեր ընտրությունից է կախված այ այս փոքրիկ երեխաներն ապագա կունենա՞ն իրենց հայրենիքում, էս գեղատեսիլ սահմանամերձ գյուղում, թե՞՝ չեն ունենա։ Ձեր ընտրությունից է կախված՝ կունենա՞նք այնպիսի իշխանություն, որն իր թիկունքը պահող, սահմանապահ քաղաքացուն կաջակցի, ոչ թե կկոտրի իր թիկունքը։ Այդ ամենը կախված է ձեր ընտրությունից։ Կրկնում եմ ապրիլի 2՝ օր, որ մեկ տարի առաջ մեր զինվորները զոհվեցին, զոհվեցին բայց իրենց յուրաքանչյուրի հոգում եղել է ազատ, արդար և բարգավաճ հայրենիքի տեսլականը, և պատահական չէ, որ մեր ծրագրում դուք կտեսնեք նաև, որ առաջնագծում պիտի ծառայեն նաև բարձրաստիճան պաշտոնյաների երեխաները», - Տավուշի մարզի Պառավաքար գյուղ բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

«Ծառուկյան դաշինք»-ի քարոզարշավը Պառավաքարում ամբողջությամբ կարող եք դիտել ասյտեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG