Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենին:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը հավաստիացրել է դիտորդական առաքելության ղեկավարներին, որ Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու նպատակով համագործակցելու բոլոր դիտորդական առաքելությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ և նրանցից ակնկալում են անկողմնակալ և հավաստի գնահատական Հայաստանում տեղի ունեցող ընտրական գործընթացների մասին:

Յան Պետերսենը շնորհակալություն է հայտնել ընտրությունները դիտարկելու նպատակով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը հրավիրելու համար՝ նշելով, որ առաքելությունն արդեն 11-րդ անգամն է Հայաստանում ընտրություններ դիտարկում, և մշակած մեթոդաբանությունն ու փորձը միանգամայն համապատասխանում են Հայաստանում ընտրությունները պատշաճ դիտարկելու, եզրակացություններ կատարելու պահանջներին: Դիտորդական առաքելության ղեկավարը գոհունակությամբ է խոսել Հայաստանում գտնվելուց ի վեր՝ անցած երկու շաբաթների ընթացքում իշխանությունների, քաղաքական կուսակցությունների և բոլոր մյուս գործընկերների հետ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ առաքելության համագործակցության մասին և տեղեկացրել, որ առաքելության դիտորդներն արդեն գործուղվել ու տեղաբաշխվել են հանրապետության ամբողջ տարածքով մեկ և պատրաստ են իրականացնելու իրենց առաքելությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG