Մատչելիության հղումներ

Սևան կայարանի մոտակայքում բեռնատար գնացքը բախվել է մարդատար ավտոմեքենային, կան տուժածներ


Երեկ երեկոյան ՀԿԵ երկաթգծի Զոդ-Սևան հատվածի 87-րդ կմ-ի PK-2 հատվածում բախվել են «Opel Astra G» մակնիշի (վարորդի ինքնությունը պարզել չի հաջողվել) 09 LU 415 պետհամարանիշով ավտոմեքենան և թիվ 1614 բեռնատար գնացքը (Մ. Գ.), տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Միջադեպի մասին ստացած ահազանգով դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևոր՝ 1950 թ. ծնված Ն. Վ.-ը տեղի ուժերով տեղափոխվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG