Մատչելիության հղումներ

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարարների հանդիպում Երևանում


Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարարները, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդիպել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ։

Քննարկվել են Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հերթական հավաքի արդյունքները, որին մասնակցելու նպատակով է Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Հայաստանում։

Ի նշանավորումն Կարեն Միրզոյանի՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունների միջև համագործակցության ամրապնդման գործում նշանակալի դերի և զգալի ավանդի՝ Նալբանդյանը նրան ՀՀ ԱԳՆ առաջին աստիճանի պատվո մեդալ է հանձնել, փոխանցում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG