Մատչելիության հղումներ

Վիգեն Սարգսյանն ընդունել է Եվգենի Կասպերսկիին


Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ-ի
Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ-ի

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երեկ ընդունել է «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկիի գլխավորած պատվիրակությանը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբերանվտանգության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև այս ոլորտի մասնագետների վերապատրաստման հնարավորությունները: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ մի շարք ծրագրեր իրականացնելու վերաբերյալ:

Հանդիպման ավարտին «ՀայՏեք» կիբերանվտանգության կենտրոն» հիմնադրամի և «Կասպերսկի լաբորատորիա» բաժնետիրական ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG