Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը այսօր անձեռնխելիությունից զրկել է ֆրանսիացի ծայրահեղ աջերի առաջնորդ Մարին Լը Պենին՝ թույլ տալով նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել Թվիթերում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագությունները պատկերող լուսանկարներ հրապարակելու գործով:

Եվրախորհրդարանի պաշտոնյաները France-Presse լրատվական գործակալությանը հայտնել են, որ որոշումն ուժի մեջ է մտել անմիջապես: Նրանք հստակեցրել են, որ այն վերաբերում է միայն տվյալ գործին և չի տարածվում մեկ այլ քննության վրա, որ վերաբերում է Լը Պենի կողմից հանրային միջոցների ենթադրյալ չարաշահմանը:

France-Presse-ը նշում է, որ Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավարի դեմ գործը դատախազությունը հարուցել է դեռ 2015 թվականին: Լը Պենը, օգտվելով պատգամավորական անձեռնխելիությունից, հրաժարվում էր ներկայանալ դատախազություն հարցաքննության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG