Մատչելիության հղումներ

Սենատորն առաջարկում է Վաշինգտոնում ՌԴ դեսպանատան դիմացի փողոցն անվանակոչել Նեմցովի անունով


ԱՄՆ սենատոր Մարկո Ռուբիո, Վաշինգտոն, 1-ը մարտի, 2017թ․

Միացյալ Նահանգների սենատոր Մարկո Ռուբիոն ակնկալում է, որ Սենատը կընդունի իր օրինագիծը, որով առաջարկվում է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատան դիմացի փողոցն անվանակոչել երկու տարի առաջ սպանված ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի անունով:

«Սա կարևոր է՝ ընդգծելու համար, որ մարդը կյանքից զրկվեց Պուտինի կառավարությանը ընդդիմախոսելու համար», - «Ազատությանը» փոխանցել է Ռուբիոն՝ ավելացնելով, թե սա հիշեցում կլինի բոլորին, որ Ռուսաստանի նախագահը «մարդասպան է, հանցագործ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG