Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը և Հայաստանի ժողովրդական կուսակցությունն այսօր համատեղ հանրահավաք անցկացրեցին Երևանի Ազատության հրապարակում, ինչին հետևեց երթը դեպի Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ տեղի են ունեցել 2008-ի մարտի 1-ի արյունալի իրադարձությունները:

«Այդ գնդակահարումից հետո իշխանությունները, շատ լավ հասկանալով, թե ինչ խորհրդանիշ են խլում ժողովրդից, երդմնակալության արարողությունը անցկացրեցին հենց այս Ազատության հրապարակով՝ շրջապատված զրահապատ մեքենաներով և զինվորներով», - հանրահավաքի իր ելույթում հիշեցրեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ շարունակելով․ - «Նրանք կազմակերպեցին այստեղ ռազմական մի շքերթ, որի իմաստն այն էր, որ իրենք ասեն մեզ՝ Հայաստանի քաղաքացիներին, որ այլևս ժողովրդի իշխանությունը այս հրապարակում ավարտված է և սկսել է բռնության իշխանությունը»:

«Նման իրադարձություններ՝ նոր մարտի մեկեր բացառելու համար երկրում պետք է անցկացվեն ժողովրդավարական ընտրություններ», - իր ելույթում հայտարարեց ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:

Ելույթներով հանդես եկան Մարտի 1-ի զոհերից մի քանիսի հարազատները, մասնավորապես՝ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, հայտարարեց, որ քանի դեռ այս իշխանությունները չեն հեռացել, մարտիմեկյան սպանությունները հնարավոր չի լինի բացահայտել:

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Մարտի 1-ի իններորդ տարելիցի միջոցառմանը չմասնակցեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG