Մատչելիության հղումներ

ԼՂ ղեկավար․ «Իսկանդեր»-ը կայունացնող դեր է խաղում ուժերի հավասարակշռությունն ապահովելու հարցում


Բակո Սահակյան, արխիվ

Բակո Սահակյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահը հարցազրույց է տվել Gazeta.ru-ին

«Ժողովրդավարական արժեքներն ու համակարգը մեր երկրում խոր արմատներ ունեն։ Մեր հասարակության համար ավտորիտարիզմն անընդունելի է դրա ցանկացած դրսևորումներով և հակասում է մեր ժողովրդի քաղաքական մշակույթին»։

Այս մասին ռուսական Gazeta.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է ԼՂ նախագահ Բակո Սահակյանը, պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյո՞ք Ղարաբաղում Սահմանադրության փոփոխությունն ու նախագահի ինստիտուտի ամրապնդումը երկրում չեն առաջացնի ավտորիտար միտումներ։

Խոսելով սպառազինության հետ կապված հարցերի մասին, Սահակյանը համոզմունք է հայտնել, որ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի առկայությունը կայունացնող դեր է խաղում տարածաշրջանում ուժերի ռազմաքաղաքական հավասարակշռությունն ապահովելու հարցում:

Իսկ հավասարակշռության խախտման միտումների պատճառը, ԼՂ նախագահի խոսքով, «պաշտոնական Բաքվի ագրեսիվ և ապակառուցողական քաղաքականությունն է, որի շնորհիվ ուժը, ցավոք, տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման առավել արդյունավետ մեխանիզմն է» դարձել։

Բակո Սահակյանն անդրադարձել է նաև ԵՏՄ-ի և ԵՄ-ի հետ գործակցության հեռանկարներին, նշելով․ «Մենք հետաքրքրված ենք, որ մեծացնենք մեր ապրանքների ներմուծման ու արտահանման աշխարհագրությունը և օգտագործում ենք մեր ունեցած բոլոր հնարավորությունները։ ԵՏՄ-ի և ԵՄ-ի շուկաները մեզ առավել հետաքիքիր են։ Մենք արդեն հարթել ենք փոխշահավետ կապեր և մտադիր ենք հետագայում ևս ընդլայնել ու խորացնել տնտեսական գործակցությունը նրանց հետ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG