Մատչելիության հղումներ

Ղարաբաղում են Հայաստանի բարձրաստիճան դիվանագետները՝ Նալբանդյանի գլխավորությամբ


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:

Ըստ Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ղարաբաղի արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին:

Բակո Սահակյանը նշել է, որ նման այցելությունները դարձել են ավանդական և կրում են պարբերական բնույթ՝ կարևորելով դրանց նշանակությունը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի արտաքին քաղաքական ոլորտում փոխգործակցության խորացման տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման գործընթացում ունեցած նշանակալի ավանդի համար Հայաստանի արտաքին գործերի նախարարության համակարգի մի խումբ դիվանագետների պարգևատրել է Լեռնային Ղարաբաղի պետական պարգևներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG