Մատչելիության հղումներ

Բարաք և Միշել Օբամաները կհրատարակեն իրենց հուշագրությունները


ԱՄՆ - Սպիտակ տանը հրաժեշտ տալուց հետո Բարաք և Միշել Օբամաները մեկնում են Վաշինգտոնից, 20-ը հունվարի, 2017թ․
ԱՄՆ - Սպիտակ տանը հրաժեշտ տալուց հետո Բարաք և Միշել Օբամաները մեկնում են Վաշինգտոնից, 20-ը հունվարի, 2017թ․

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշել Օբաման Penguin Random House հրատարակչության հետ պայմանագիր են ստորագրելու իրենց հուշագրությունները հրատարակելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Գործարքի մանրամասները պաշտոնապես չեն հաղորդվում: Միայն հայտնի է, որ մեկ գիրք գրելու է Բարաք Օբաման, երկրորդը՝ Միշելը:

Financial Times-ի տվյալներով՝ հրատարակչությունը Օբամաներին վճարելու է ավելի քան 60 միլիոն դոլար, ինչը, պարբերականի գնահատմամբ, ռեկորդային թիվ է: 2004 թվականին Բիլ Քլինթոնը 15 միլիոն դոլար է ստացել իր հուշագրությունները հրատարակելու դիմաց, իսկ Ջորջ Բուշը՝ մոտ 10 միլիոն:

Penguin Random House հրատարակչությունը արդեն հրապարակել է Օբամայի երեք նախորդ գրքերը, այդ թվում «Հորս երազանքները» ինքնակենսագրությունը՝ ծնվելուց մինչև Հարվարդի համալսարան ընդունվելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG