Մատչելիության հղումներ

Բարսելոնայում մեկնարկած «Բջջային հեռախոսների համաշխարհային կոնգրես» տեխնոլոգիական ցուցադրությանն ընդառաջ Ֆինլանդական HMD Global ընկերությունը անցած շաբաթավերջին Nokia բրենդի տակ վերաթողարկել է 3310 հեռախոսը: Առաջին անգամ 2000 թվականի սեպտեմբերին թողարկված 3310 մոդելի վերաթողարկումը Nokia ընկերության կայքում ազդարարված է «Լեգենդը վերադառնում է» վերնագրի տակ:

​Nokia 3310-ը վաստակել է «լեգենդար» անվանումը, քանի որ այն համարվում էր «անխորտակելի» հեռախոս, որը գրեթե չի փչանում և 2000-2005 թվականներին Nokia-ն վաճառել է այս հեռախոսի 126 միլիոն օրինակ:

Նոր հեռախոսը, արտադրողի պնդմամբ, կարող է սպասման ռեժիմում առանց լիցքավորման մնալ մինչև 1 ամիս, կունենա 2.4 դյույմ մեծությամբ, գունավոր QVGA էկան, 2 մեգապիքսել խտությամբ ֆոտոխցիկ, microSD քարտ տեղադրելու հնարավորություն, Opera Mini ինտերնետային դիտարկիչ: Ավելին՝ հեռախոսի վրա հասանելի կլինի «Սնեյք» (օձ) խաղը, որ բջջային հեռախոսների համար ստեղծված առաջին խաղերից մեկն է:

HMD-ն ծրագրում է հեռախոսը վաճառքի հանել տարվա երկրորդ եռամսյակում: Այն կարժենա 49 եվրո (մոտ 52 դոլար):

XS
SM
MD
LG