Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը մարտի 14-ին կմեկնի Մոսկվա


Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը «Զվարթնոց» օդանավակայանում, 14-ը հոկտեմբերի, 2016թ
Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը «Զվարթնոց» օդանավակայանում, 14-ը հոկտեմբերի, 2016թ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։

Ռուսական «Իզվեստիա»-ն, վկայակոչելով Հայաստանի նախագահի աշխատակազմի իր աղբյուրը, նշում է, որ Սարգսյանը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Թերթի տվյալներով՝ Սարգսյանն ու Պուտինը կքննարկեն երկկողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Աղբյուրը նաև նշում է, որ կողմերը կստորագրեն մի շարք ներդրումային համաձայնագրեր։

Ըստ «Ինտերֆաքս»-ի, ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի միջոցառումների շրջանակներում Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կժամանի Մոսկվա։ «Պատրաստվում ենք նաև Սարգսյանի և Պուտինի հերթական հանդիպմանը», - ասել էր Լավրովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG