Մատչելիության հղումներ

Նշանակվել են Վերաքննիչ քրեական դատարանի երեք նոր դատավորներ


Հայաստանի նախագահի երեկվա հրամանագրերով՝

Նարինե Հովակիմյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, դադարեցվել են նրա` Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները,

Կարեն Մարդանյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, դադարեցվել են նրա` Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները,

Անդրանիկ Մնացականյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, դադարեցվել են նրա` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

Հրամանագրերը հրապարակված են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG