Մատչելիության հղումներ

Հայաստանում կան փակ ճանապարհներ, Լարսի անցակետը բաց է


Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 9:40-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ փակ է Հ-23 ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածը:

Դժվարանցանելի է Ուրասար-Կաթնաղբյուր այլընտրանքային ավտոճանապարհը, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-34-րդ կմ-ը:

Արարատի և Արմավիրի մարզերում առկա է մառախուղ:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG