Մատչելիության հղումներ

«Սահմանամերձ համայնքների խնդիրները մշտապես գտնվում են հանրապետության ղեկավարության ուշադրության կենտրոնում»․ ՊՆ


Այսօր ՊՆ վարչական համալիրում կայացել է սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը ղեկավարել է հանձնաժողովի նախագահ,պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Կարևորելով միջգերատեսչական փոխգործակցության բարձր մակարդակը՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ հանձնաժողովի գործունեությունը նպաստելու է սահմանամերձ համայնքներում առկա խնդիրների համակարգմանն ու լուծմանը:

Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ սահմանամերձ համայնքների խնդիրները մշտապես գտնվում են հանրապետության ղեկավարության ուշադրության կենտրոնում, ուստի անհրաժեշտ է անել ամենայն հնարավորը առկա իրավիճակը ճիշտ գնահատելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ»,- մասնավորապես, նշված է ՊՆ հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG