Մատչելիության հղումներ

Պենտագոնի ղեկավարը ԻՊ-ի դեմ պայքարի պլան է ներկայացնում


ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիս, արխիվ
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիս, արխիվ

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսը ներկայացրել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի պլանը:

Նա առաջարկել է ընդլայնել Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը և իսլամիստների ֆինանսավորումը կասեցնելու հնարավորություններ գտնել:

Իսլամիստների դեմ պայքարի պլան կազմելու հարցով հունվարի վերջին Պենտագոնին է դիմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էր «կործանիչ հարված» հասցնել իսլամիստներին:

Սիրիայում շուրջ 500 ամերիկացի զինվորական կա: Վերլուծաբանները ենթադրում են, որ նոր պլանի համաձայն՝ այդ թիվը կարող է աճել մինչև 5 հազար:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG