Մատչելիության հղումներ

ՄԱԿ գլխավոր քարտուղարը հորդորում է անհապաղ վերսկսել ԼՂ հարցով «բովանդակային բանակցությունները»


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ, արխիվ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ, արխիվ

«Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջը շփման գծի երկայնքով բախումների վերաբերյալ վերջին հաղորդումներով», - հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:

Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին հարցերի՝ նա հայտնել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր լիակատար աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ընթացիկ ջանքերին՝ նվազեցնելու լարվածության ներկայիս վտանգավոր մակարդակն ու կանխելու հետագա սրումը։

Խոսնակի փոխանցմամբ, Անտոնիո Գուտերեշը «կոչ է անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ հրադադարի համաձայնագիրը խախտող որևէ գործողությունից և հորդորում է անհապաղ վերսկսել բովանդակային բանակցությունները՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը», հաղորդում է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG