Մատչելիության հղումներ

ԼՂ ԱԳՆ․ Հարկավոր է հրաժարվել անհասցե կոչերից


ԼՂ ԱԳՆ շենքը Ստեփանակերտում
ԼՂ ԱԳՆ շենքը Ստեփանակերտում

Փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերի վրա ադրբեջանական զինված ուժերի հարձակման փորձը 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի լրջագույն խախտումն է։ Այդ մասին ասված է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության հայտարարությունում:

«Փետրվարի 25-ի միջադեպը հանդիսանում է Ադրբեջանի կողմից ինչպես 1994-1995 թթ․ համաձայնագրերի, այնպես էլ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների շրջանակներում իր վրա ստանձնած պարտավորությունների նկատմամբ բացահայտ արհամարհանքի հերթական ապացույցը։ Ակնհայտ է, որ բարձրացնելով լարվածության աստիճանը շփման գծում՝ ադրբեջանական կողմը փորձում է ոչ միայն Արցախի Պաշտպանության բանակի մարտունակությունը, այլև միջազգային հանրության արձագանքն ուժի կիրառման նկատմամբ», - հայտարարում է Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ շեշտելով․ - «Հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը տապալելու և պատերազմի պատրաստվելու ադրբեջանական իշխանությունների գործողությունների նկատմամբ միջազգային հանրության կողմից խիստ և հասցեական գնահատականի բացակայությունն էր, որ որոշակի առումով 2016 թ․ ապրիլին ձևավորեց մի իրավիճակ՝ օգտվելով որից, Բաքուն հնարավոր համարեց ձեռնարկել ռազմական ագրեսիա ընդդեմ Արցախի»։

«Կարծում ենք, որ ի պատասխան Ադրբեջանի սադրիչ քաղաքականությանը՝ հարկավոր է հրաժարվել հակամարտության կողմերին ուղղված անհասցե կոչերից և ընդարձակել ջանքերը՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման և բանակցային գործընթացի վերսկսման պայմանների ստեծման շուրջ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների պրակտիկ իրագործման համար», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG